211652_close_icon
views-count13897 դիտում article-date 23:46 24-10-2018

2018թ. մահվան ելքով պատահարների թիվը 245 է. ամենաարդյունավետ միջոցը, որը կարող է զսպել ՃՏՊ-ների աճը, բալային համակարգի ներդրումն է. փոխոստիկանապետը՝ առաջարկվող փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը պարբերաբար կրկնվող խախտումների կանխման համար է, որոնք ավարտվում են մահվան ելքերով ու վիրավորներով: Առաջարկվող նախագծով առավելագույն տուգանքը 29 000 դրամ է, 9 միավորը սպառելուց հետո վարորդը մեկ տարի պետք է սպասի։ Բալավորվել է 16 խախտման տեսակ: Բալային համակարգի ներդրման նախագծի, շարժառիթի, առաջարկվող փոփոխությունների, սահմանված տուգանքների, Ճանապարհային ոստիկանություն կադրային նվազ փոփոխությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի հետ: -[b]Պարո՛ն Քոչարյան, ո՞րն է շարժառիթը՝ նման նախագիծ շրջանառության մեջ դնելու, ի՞նչ է սահմանվում նախագծով, և վարորդի համար տարեկան 9 բալանոց շեմ սահմանելն արդյոք խիստ չէ՞:[/b] -Շարժառիթի մասին խոսելուց առաջ ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալներ, որոնք, մեղմ ասած, հուսադրող չեն: 2016-ին մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը կազմել է 267, վիրավորների թիվը՝ 4451, 2017-ին մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը 279-ն է, վիրավորների թիվը՝ 5179: 2018-ի 9-ը ամսվա տվյալներով՝ մահերի թիվը հասել է 245-ի, վիրավորներինը՝ 4278: Սա անհանդուրժելի է և մեզ ոչ միայն մտահոգվելու, այլ արագ ու վճռական գործողություններ կատարելու առիթ է տալիս: Հիմնական առիթը սա էր, ինչը մեզ ստիպեց արագ ուսումնասիրել եվրոպական փորձը: Ուսումնասիրությունից հետո հասկացանք, որ ամենաարդյունավետ միջոցը, որը կարող է զսպել ՃՏՊ-ների աճը, բալային համակարգի ներդրումն է: [b] -Նախկինում ևս ոստիկանությունը արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրմամբ ասում էր, որ դրանք արվում են, որպեսզի նվազեն ողբերգական ավարտով դեպքերը: Փաստորեն դա բավարար չէ՞ր:[/b] -Տեսե՛ք՝ տեսախցիկներն ու արագաչափերը զսպող մեխանիզմ ունեն, այլապես վիճակագրական թվերն առավել սարսափելի կլինեին: Մեր հաշվարկներով՝ արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումից հետո մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը 10 տոկոսով նվազել է: Այսինքն՝ դա այն հիմանական զսպող մեխանիզմն էր, որը հնարավոր էր 2012-ին կիրառել: Սակայն դա բավարար չէ, ավտոպարկն աճում է 42 տոկոսով, և դրան համահունչ ՃՏՊ-ների թիվը ևս պետք է աճի: Հետևաբար, պետք է ավելի անհրաժեշտ միջոցներ կիրառվեն: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/24/Hovhannes-kocharyan/2827071?fbclid=IwAR3_4bv3MiZ7vsgw3TgQBaODQFkvx-ofWCWi-1PINRMnR_6Clpj5kZR7NLw]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր