3272 դիտում
14:51 15-05-2017
Ամերիկացի սենատորները նախագահ Թրամփից պահանջել են ՀԴԲ նախկին ղեկավարի հետ հեռախոսազրույցների ձայնագրությունները
Ամերիկացի սենատորներ Չարլզ Շումերը, Լինդսի Գրեմը և Մայք Լին երկրի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են իշխանություններին փոխանցել Հետաքննության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հետ ունեցած բոլոր հեռախոսազրույցների ձայնագրությունները, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր էջում ակնարկել էր, որ հնարավոր է՝ նման ձայնագրություններ կան. «Մինչև մամուլը նման տեղեկատվությամբ ողողվի, ավելի լավ կլինի, որպեսզի Ջեյմս Քոմին համոզվի, որ մեր զրույցների ձայնագրությունները չեն պահպանվել»։
Սենատում դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերը հայտարարել է, որ ձայնագրությունները վերացնելը ամերիկյան օրենքի խախտում է։
«Եթե ձայնագրություններն այլևս չկան, ապա Թրամփը պետք է ներողություն խնդրի Քոմիի և ամերիկյան ժողովրդի առաջ ապատեղեկատվության համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը Քոմիին հեռացրել է պաշտոնից մայիսի 10-ին։ Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1993 թվականին, երբ այն ժամանակ երկիրը ղեկավարող Բիլ Քլինթոնը հեռացրեց պաշտոնից ՀԴԲ ղեկավար Ուիլյամ Սեշանսին։
Նմանատիպ նյութեր
5255 դիտում
11:38 19-09-2016
Ամերիկացի սենատորները պահանջում են քայլեր ձեռնարկել Մոսկվայի դեմ՝ իրանական ռազմաբազան օգտագործելու համար
Այս բաժնից
670 դիտում
09:30 25-01-2025
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում
799 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
775 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին