211652_close_icon

Աֆղանստանում ավիաաղետից զոհվել է իրանցի հրամանատար Սուլեյմանիի դեմ ռազմական գործողությունները համակարգած ամերիկացի սպան

views-count5791 դիտում article-date 16:17 28-01-2020
Աֆղանստանում ամերիկյան Bombardier E-11A օդանավի վթարի արդյունքում զոհվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության սպա Մայքլ Դ՛Անդրեան։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Դ՛Անդրեան համակարգել էր Իրանի Իսլամական հեղափոխության «Քուդս» ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի դեմ Սիրիայում իրականացված ռազմական գործողությունները, որոնց ժամանակ էլ սպանվել էր Սուլեյմանին։ Առայժմ ամերիկացի սպայի մահը հաստատող պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել։ Նշենք, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Աֆղանստանի Ղազնի նահանգում։ Այն պատկանում էր «Աֆղանական ավիաընկերություններ»-ին։

Նմանատիպ նյութեր