211652_close_icon
views-count3197 դիտում article-date 22:03 05-01-2020

Վիլյառեալն Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսիեդադն» ընդունել էր «Վիլյառեալին»։ Խաղում առաջինը հաջողության հասան տանտերերը։ 22-րդ րոպեին Պորտուի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ուիլիամ Ժոզեն։ Առաջին խաղակեսում այլ դարպասի գրավում չարձանագրվեց։ Երկրորդ խաղակեսի 13-րդ րոպեին Տրիգերոսը, 11 մետրանոց հարվածի շնորհիվ, հավասարեցրեց հաշիվը։ Խաղի 72-րդ րոպեին հյուրերը նաև հաղթանակ կորզեցին․ հաղթական գոլն իր հաշվին գրանցեց Սանտի Կասորլան։ Այս խաղից հետո «Ռեալ Սոսիեդադը» 31 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում, իսկ «Վիլյառեալը» 28 միավորով այժմ 9-րդն է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր