«Ատլետիկո»-ն հաղթեց «Ռեալ»-ին և դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր. տեսանյութ
Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին և դարձավ սուպերգավաթակիր: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղի ճակատագիրը վճռեց «ատլետների» նորեկ Մարիո Մանջուկիչի 2-րդ րոպեին խփած գոլը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ թիմի մյուս նորեկ Անտուան Գրիզմանը:
Հարկ է նշել, որ 91-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում Իսպանիայի չեմպիոնը գավաթակրի նկատմամբ առավելության հասավ 2:1 հաշվով:
«Ատլետիկո» - «Ռեալ»`1:0
Գոլ` Մանջուկիչ 2’