«Ռեալ»-ը առանց Ռոնալդուի հաղթեց «Ռեալ Սոսիեդադ»-ին. տեսանյութ
Իսպանական Պրիմերայի 21-րդ տուրում առաջատար «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադ»-ին: Հանդիպման մեկնարկը բավականին բուռն ստացվեց: Արդեն առաջին րոպեին Էլուստոնդոն առաջ մղեց հյուրերին, սակայն տանտերերի պատասխանը չուշացավ: Հաջորդ գրոհի ժամանակ Խամես Ռոդրիգեսը հավասարեցրեց հաշիվը: 37-րդ րոպեին Սերխիո Ռամոսը առաջ մղեց իր թիմին: Երկրորդ խաղակեսում մադրիդցիների առավելությունը մեծացրեց Քարիմ Բենզեման, ով դարձավ դուբլի հեղինակ:
Հարկ է նշել, որ «Ռեալ»-ի կազմում հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
20 խաղից հետո «Ռեալ»-ը 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
[b]«Ռեալ» - «Ռեալ Սոսիեդադ»`4:1[/b]
Գոլեր` Խամես 2’, Ռամոս 37’, Բենզեմա 52’, 76’ – Էլուստոնդո 1’