211652_close_icon
views-count123559 դիտում article-date 11:26 05-01-2020

Արտակարգ դեպք Երևանում․ JOSE գիշերային ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան բերման ենթարկվածներ, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցի 20 հասցեից՝ JOSE ակումբից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել մի քանի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Արա Ալեքսանյանը, 21-ամյա Սուրեն Մկրտչյանը, ինչպես նաև՝ Ոստիկանություն են հրավիրվել նշված ակումբի անվտանգության աշխատակիցներ՝ 22-ամյա Նարեկ Սերոբյանն ու 29-ամյա Էդգար Զաքարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նշված անձինք նույն օրը JOSE ակումբում վիճաբանել են միմյանց հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, և դրա հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր