211652_close_icon
views-count12369 դիտում article-date 16:53 03-01-2020

Լինենք իրազեկ․ ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին

Շմոլ գազից թունավորման դեպքերը չեն նվազում․ միայն վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 (6 տղամարդ, 13 կին, 13 երեխա) և մահացել 4 (կին, տղամարդ և 2 երեխա) քաղաքացի, ինչը քաղաքացիների կողմից անվտանգության կանոններին չհետևելու և ազդանշանային սարքերը չկիրառելու հետևանք է:  Եղե'ք իրազեկ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով: CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից և ոչ բոլորովին հրդեհից: Ածխածնի մոնօքսիդի թունավորումը շատ վտանգավոր է կյանքի և առողջության համար, այն հեշտությամբ հանգեցնում է մահվան: Ինչպե՞ս է գործում CO-ն CO-ն չունի համ, գույն և ոչ էլ հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ: Ածխածնի մոնօքսիդի վտանգավորությունը հիմնված է այն փաստի վրա, որ այն «համագործակցում է» հեմոգլոբինի հետ: Սպիտակուցը հայտնաբերվում է արյան կարմիր բջիջներում (էրիթրոցիտներ) և նրա շնորհիվ է, որ մենք շնչում ենք։ Հեմոգլոբինը թոքերում թթվածին է հավաքում (և վերածվում է օքսիեմոգլոբինի) և այն արյան հոսքով փոխանցում է մարդու օրգաններին և հյուսվածքներին: CO-ն կապվում է հեմոգլոբինի հետ ավելի ուժեղ և թեթև, քան թթվածինը: Այն ձևավորում է կարբոքիմեմոգլոբին, որը ոչնչով չի օգնում օրգանիզմին, իսկ օրգանիզմը ցանկանում է շնչել: Արյունը հագենում է թթվածնով, դառնալով ավելի ու ավելի կարմիր, իսկ օրգանները՝ շնչահեղձ են լինում: Մահը գալիս է ասֆիքսիայից՝ շնչահեղձություն, և մարդը դա անմիջապես չի նկատում: Դուք կարող եք հասնել այն պահի, երբ օգնության կարիք չկա: Շնորհիվ այն բանի, որ արյունը շարունակում է հագենալ հեմոգլոբինով, տուժածների մոտ պահպանվում է երեսի կարմրությունը: Այդ պատճառով, դրսից թունավորումը և շնչահեղձությունն ախտորոշելը դժվար է, քանի որ շատ դեպքերում թթվածնի պակասով մարդը դառնում է գունատ կամ նույնիսկ կապտում է: Ածխածնի մոնօքսիդի ոչ մահացու թունավորումը կարող է առաջացնել սրտխառնոց, գլխապտույտ և ուղեղի աշխատանքի խանգարումներ: Եթե մարդը ստացել է մեծ չափաբաժին (օրինակ՝ երկար ժամանակ լոգարանում անցկացնելով վառվող վառելափայտով և կափարիչը փակ վառարանով), ապա նա կարող է զգալ հալյուցինացիաներ, նա կկորցնի գիտակցությունը, կսկսվեն ցնցումներ: Ածխածնի մոնօքսիդի թունավորման հիմնական ախտանիշները Զանգվածային թունավորումների հիմնական պատճառը գազի տեխնիկայի հետ ոչ պատշաճ վարվելակերպն է և թունավորման ախտանիշները ժամանակին ճանաչելու անկարողությունը: Ի վերջո, նրանք հեշտությամբ շփոթվում են սննդային թունավորումների կամ նույնիսկ գրիպի հետ: Հիմնական ախտանիշներն են՝ • գլխացավ • հոգնածություն • հևոց • չոր հազ • սրտխառնոց Ավելի լուրջ ախտանիշներ՝ • հավասարակշռության կորուստ • տեսողության կորուստ • հիշողության խանգարում կամ գիտակցության կորուստ Եվ այս ամենը նույնիսկ երկու ժամվա ընթացքում: Ինչպե՞ս կարելի է օգնել CO-ով թունավորվածին • Ածխածնի մոնօքսիդի թունավորման առաջին կասկածանքով պետք է շտապօգնություն կանչել: Չկա հակաթույն, որը չեզոքացնում է CO-ի գործողությունը։ Բժշկական օգնության ողջ իմաստը կայանում է նրանում, որ հնարավորինս առավելագույն չափով թթվածնով հագեցնել մնացած աշխատող հեմոգլոբինը: • Մինչ շտապօգնության ժամանումը, անհրաժեշտ է տուժածին հնարավորություն տալ լիարժեք շնչելու։ Հեռացնել նեղ հագուստը, անպայման դուրս բերել տուժածին մաքուր օդի: Եթե նա գիտակից է և կարողանում է կուլ տալ - նրան սուրճ կամ թեյ տալ։ Կոֆեինը խթանում է ուղեղում գտնվող շնչառական կենտրոնը: • Տուժածին անպայման ծածկել վերմակով կամ տաք հագուստով. ածխածնի մոնօքսիդի թունավորման դեպքում ջերմակարգավորումը խախտվում է, և հնարավոր է առաջանա գերսառեցում, նույնիսկ, եթե ջերմաստիճանը հարմար է առողջ մարդկանց համար: Ուշադրություն. Բոլոր այս միջոցները կօգնեն միայն CO-ի թույլ թունավորման դեպքում: Ածխածնի մոնօքսիդը շատ ուժեղ թույն է, և ուժեղ թունավորման դեպքում բժշկությունը, ավաղ անզոր է: Ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել • Ձեր տունը տաքացնելու համար մի օգտագործեք գազի վառարան: • Մի տեղադրեք գազի հեռացման համակարգը (Вытяжка) այն սենյակներում, որտեղ կա գազի կաթսա: Գազի հեռացման համակարգը (Вытяжка) և գազի կաթսան չպետք է լինեն նույն սենյակում։ • Սովորություն ունեցեք ստուգելու, թե արդյոք գազի սարքերը աշխատում են: Եթե ջեռուցումը չի իրականացվում քաղաքային ստանդարտ մարտկոցներով՝ կենտրոնացված ջեռուցում, բայց փոխարենը, օրինակ, գազի կաթսայի կամ տարատեսակ վառարանով, պետք է պարբերաբար ստուգել ջեռուցման սարքավորումները: • Եթե սենյակում առկա են գազի սարքավորումներ, ապա պարբերաբար օդափոխեք սենյակը, և այդպիսի սենյակի պատուհանում նույնպես արժե տեղադրել այսպես կոչված օդափոխիչ, որպեսզի թթվածնի անընդհատ մուտք լինի: • Եթե տան ջեռուցումն իրականացվում է վառարանի օգնությամբ, ապա մի փակեք վառարանի կափույրը մինչ փայտածուխի այրվելը, օրինակ՝ թերայրման դեպքում ածուխները դեռ կարմիր են, ինչը նշանակում է, որ այրման գործընթացը դեռ չի ավարտվել, CO- ն դեռ ազատ է արձակվում: • Ծխնելույզի միացման կետերի անհերմետիկությունը կամ խցանված լինելը կարող են խնդիրներ առաջացնել: • Անհրաժեշտ է հոգ տանել լավ օդափոխության մասին: Սա վերաբերում է բնակարաններին, բնակելի շենքերին և ավտոտնակներին: Չի կարելի արգելափակել սենյակում գտնվող բոլոր օդափոխության համակարգերը: Նույնիսկ, ջերմության խնայողության համար: Ուշադիր աշխատեք ավտոտնակում • Վարորդները, ովքեր ավտոտնակում աշխատում են միացրած շարժիչով, նույնպես վտանգում են իրենց: Առանձնատան կամ քոթեջների դեպքում, որն ունի իր սեփական ջեռուցման համակարգը, ինքնաբերաբար համարվում է ռիսկային, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ածխածնի մոնօքսիդի դետեկտորներ: Ամբողջովին հանգիստ լինելու լավ տարբերակ է գնել հատուկ սարքեր՝ ցուցիչներ, որոնք կարող են տալ ազդանշաններ գազի և ածխածնի մոնօքսիդի արտահոսքի դեպքում: Եթե հայտնաբերվել է արտահոսք, անմիջապես պետք է լքել տվյալ գոտին: Տարրական ուշադրությունը և հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը կարող է փրկել ձեր կյանքը: Մի՛ անտեսեք դա:

Նմանատիպ նյութեր