211652_close_icon
views-count154612 դիտում article-date 12:54 03-01-2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն Քասեմ Սուլեյմանիի սպանությունը որակել է ամերիկյան արկածախնդրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանի սպանությունը որակել է ԱՄՆ-ի կողմից արկածախնդրական քայլ: Ռուսական արտաքին գերատսչությունում ընդգծել են, որ այս քայլը ամբողջ տարածաշրջանում հանգեցնելու է լարվածության աճի: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ձեռնարկած հրթիռային հարվածի արդյունքում Բաղդադի օդանավակայանի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/03/1144289/]սպանվել [/url]է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաև, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր