Անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան
[url=https://www.tert.am/am/news/2020/07/07/ashotyan/3338690?fbclid=IwAR0riaL60EPlEZolCrOV7xC6kqDaQDKvOdCgmGu1HhELl0F6NGRFGxrO6cs]Tert.am[/url]-ը գրում է.
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված վերջին հայտարարությանը։ Այս առիթով Աշոտյանի՝ ռուսալեզու հանրությանն ուղղված գրառման թարգմանությունը ներկայացնում ենք ստորև․
«Աբշերոնյան ֆանֆարոնը դատարկաբանության և ցածրորակ շատախոսության հերթական ճառն է հնչեցրել Հայաստանի, հայ ժողովրդի և Սերժ Սարգսյանի հասցեին:
Նրա մազութային լեղու մակարդակը զգալիորեն զիջում է Բաքվի նավթի որակին, որի վրա հիմնված է «ոսկե երիտասարդության» ներկայացուցչի և հարևան հորինված պետության գահաժառանգի՝ ջերմոցային միջավայրում աճեցված իշխանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում նստած է եղել Ստամբուլի, Մոսկվայի գիշերային ակումբներում՝ շնչելով թակարժեք սիգարների բույրը ռազմաճակատի կրակոցների և վառոդի փոշու հոտի փոխարեն:
Ալիևը դասեր չի քաղել ինչպես իր նախորդների անփառունակ պարտություններից, այնպես էլ 2016 թվականի սեփական ապրիլյան տապալումից:
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի՝ իսկապես թշվառ և նվազագույն դիվանագիտական էթիկայի շրջանակներից դուրս եկող վարքի գաղտնիքը:
Մարդ, որը Սերժ Սարգսյանին տեսնելուն պես «Պավլովի շների» օրինակով ամեն անգամ ռեֆլեկտիվ կերպով իրեն էր քաշում ոչ հզոր պոչը, որի բանակը սեփական փորձով բազմիցս զգացել է հայ զինվորի ուժն ու խիզախությունը, իրեն պահում է որպես միջին վիճակագրական հիստերիայով տառապող կին ՆԴՀ-ի ժամանակ:
Ի՞նչ էր այդքան աններելիորեն ցավալի արել նրան Սերժ Սարգսյանը, որ Հայաստանի նախագահի պաշտոնից նրա հրաժարականից երկու տարի անց Ալիևն իրեն պահում է նման զազրելի կերպով:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/07/07/ashotyan/3338690?fbclid=IwAR0riaL60EPlEZolCrOV7xC6kqDaQDKvOdCgmGu1HhELl0F6NGRFGxrO6cs]այստեղ[/url]