211652_close_icon
views-count68570 դիտում article-date 21:24 01-01-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է բետոնե լողավազանին և հայտնվել եղևնիների պուրակում․ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ այգին կրակի չի մատնվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 1-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել «Խրուստալի» գործարանի անվտանգության աշխատակիցները, և օպերատիվորեն ժամանած Շտապօգնության բժիշկների խումբը նրանց տեղափոխել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ համայնքի ոստիկանության ավագ տեսուչ Վրեժ Եղոյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե հրշեջները օպերատիվ չժանմանեին և ճիշտ ու պրեֆեսիոնալ ձևով չկատարեին իրենց աշխատանքը, ապա կրակը կտարածվեր եղևնիների ողջ այգում, քանի որ ծառերի տակ ամբողջվին չոր խոտ էր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր