211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ անասնագոմում առաջացած կրակի տարածումը նախ կանխվել է, ապա՝ մարվել․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4489 դիտում article-date 22:15 17-03-2025
Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտից ծուխ և կրակ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկ Սերյոժա Շահբազյանը և կրտսեր պարեկ Վահան Զադայանը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանյան փողոցի 15 տան հարևանությամբ գտնվող անասնագոմի տանիքի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարերի մի մասը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր