27129 դիտում
12:58 24-04-2023
Խոշոր հրդեհ Վանաձորում․ հրշեջների ու պարեկների համագործակցված աշխատանքի շնորհիվ փայտե խորդանոցում առաջացած կրակի տարածումը կանխվեց հարևան տներ․ օպերատիվ են գործել նաև Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 15 շենքի բակում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարաները՝ հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, կատարեն իրենց աշխատանքը։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ հրդեհը տեղի է ունեցել ահազանգի հասցեի հարևանությամբ՝ Նալբանդյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6-րդ տան սեփականատեր 78-ամյա Երանուհի Ջ․-ին պատկանող փայտե խորդանոցի տանիքում։
Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 8 ք․մ, խորդանոցի փայտե պատը՝ մոտ 5 ք․մ, ներսում՝ կուտակված տախտակներ (մոտ 3 խ․մ), փայտե դարակաշարեր և խորդանոցի մոտակայքում՝ խորովածի կրակարանի փայտե ծածկը (մոտ 8 ք․մ)։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկեության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն ու Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների, հդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրդեհի վայրում հավաքված մի խումբ բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Չգիտենք՝ ինչից է առաջացել կրակը։ Բայց մեր Վանաձորի հրշեջ-փրկարարներ ու պարեկները շատ արագ եկան ու առաջինը սկսեցին կանխել կրակի տարածումը ու որոշ ժամանակ անց կրակի դեմն առան։ Թե չէ՝ մի փոքր եթե ուշանային կամ ուշ կողմնորոշվեին, կրակը ընդարձակվելու էր։ Հալալ է նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանին, ովքեր իմանալով դեպքի մասին, իրենց ներկայացուցիչներն ուղարկեցին այստեղ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, որ հետագայում ինչով կարող են՝ օգնեն տուժածին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10322 դիտում
22:53 02-06-2015
Երևանում երեխաների մեղքով առաջացած կրակի տարածումը հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)