Բուլղարիան այսուհետ ռուսական գազը կստանա «Թուրքական հոսք» գազատարով
Բուլղարիան այսուհետ ռուսական գազ կստանա «Թուրքական հոսք» գազատարի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել «Բուլղարգազ»-ը:
Ընկերությունը նշել է, որ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ լրացուցիչ համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի վառելիքը ներմուծվելու է Թուրքիայի տարածքից:
«Բուլղարգազի» տվյալներով՝ «Թուրքական հոսքը» կօգնի տնտեսել մոտ 41 մլն եվրո:
«Այդ տնտեսումը պայմանավորված է Ռումինիայի տարածքում տրանզիտի գումարը տնտեսելով»,-նշել են ընկերությունից:
«Բուլղարգազը» խոստացել է բնակիչների համար բնական գազի սակագինը նվազեցնել արդեն 2020-ի առաջին եռամսյակում: Բացի այդ, ընկերությունը մտադիր է Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա գազ մատակարարել: