«Հարավային հոսք»-ի փոխարեն կառուցվող նոր գազատարը կանվանվի «Թուրքական հոսք»
Թուրքիայի տարածքով անցնող նոր գազատարը չեղյալ հայտարարված «Հարավային հոսք»-ի փոխարեն կարող է անվանվել «Թուրքական հոսք», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նախագահ Պուտինի առաջարկով մենք որոշեցինք, որ նոր գազատարը կարելի է անվանել «Թուրքական հոսք»: Այն Ռուսաստանից Սև ծովի տակով կանցնի Թուրքիայի սահմանային տարածքով, և Թուրքիան ու Եվրոպան կարող են այնքան գազ վերցնել, որքան անհրաժեշտ կլինի նրանց: Իսկ Թուրքիան այդկերպ կդառնա ողջ տարածաշրջանի էներգետիկ հանգույցը»,-ասել է Էրդողանը: