Իրանական գազը կարող է պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա հասցվել «Թուրքական հոսք» գազատարով
Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կարողա իր գաը Եվրոպային մատակարարել «Թուրքական հոսք» գազատարով, որը կառուցելու է Ռուսաստանը: Այդ մասին հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային կապերի վարչության պետ Ազիզոլլահ Ռամազանին:
Նրա խոսքով, սակայն, դա տեղի կունենա այն դեպքում, եթե Թեհրանը ավելի նպատակահարմար համարի իր համար «Թուրքական հոսք» գազատարով փոխադրումը:
Նա նշել է, որ կարող է լինել գործունեության ընդհանուր դաշտ, ինչպիսին գազատարների ոլորտն է, ինչպես նաև փորձի և տեխնոլոգիաների փոխանակում գազի փոխադրման ոլորտում և ապագայում իրանական ու ռուսական գազատարները միանան ու ընդհանուր գազ մատակարարեն Եվրոպային:
Որպես տարբերակ՝ Ռամազանին նշել է օտագործել Սև ծովի հատակով անցնող թուրքական գազատարի մի հատվածը: