211652_close_icon
views-count82077 դիտում article-date 17:12 01-01-2020

«ԼՈՒՅՍ» խանութների ցանցը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հսկայական աշխատանքներ է կատարել․ «ԼՈՒՅՍԸ» շնորհավորում է հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Երևանում գործող «[url=https://www.facebook.com/LuysLight1998/]ԼՈՒՅՍ[/url]» խանութների աշխատակազմը ի սրտե շնորհավորում է հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալով 2020 թվականին աշխարհին խաղաղություն, ու հայ օջախներում միշտ լինի լույս, որը ավետում է բարին, որը ավետում է կյանքի արարում։ «ԼՈՒՅՍ»-ի անձնակազմը բարի ծառայություն ու բարի վերադարձ է ցանկանում Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող զինվորներին, հրամանատարական կազմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին շատերը այցելեցին ու այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ու շատ ծնողներ գովասանքի ու երախտիքի խոսքեր են ուղղում այն անձանց, որոնց շնորհիվ հայ ժողովրդի համար սրբության սրբոց համարվող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիմնանորոգվել է արտաքին լուսավորման խնդիրը։ Բոլոր հին-սովետական, դարն ապրած լուսակիրները փոխվել են նոր, ժամանակակից Լեդ լույսերով, տեղադրվել են մեծ թվով լուսավորման սարքեր։ Եվ այդ ամենը «ԼՈՒՅՍ» խանութների ցանցի տնօրենի նախաձեռնությամբ։ Տնօրեն, ով չի ցանկանում, որ այդ մասին բարձրաձայնվի, սակայն նրանց կատարած այդ ազգանվեր գործի մասին չէինք կարող հանրությանը չտեղեկացնել։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ լույսերի տեղադրման, փոփոխման գործում «ԼՈՒՅՍ» խանութների ցանցի աշխատակիցներին աջակցել և օգնել են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության վարչության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները։ Ու հիմա այդ աշխատանքների ավարտից հետո շատ ծնողներ իրենց հերոս զինվորների շիրիմներին այցելում են անգամ գիշերային ժամերին, քանի որ լուսավորության խնդիրն արդեն շնորհիվ «ԼՈՒՅՍ» խանութների ցանցի տնօրինության «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լուծվել է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր