211652_close_icon
views-count4540 դիտում article-date 22:07 29-12-2019

Դորտմունդի «Բորուսիան» 20 մլն եվրոյով ձեռք բերեց նորվեգացի վունդերկինդին

Դորտմունդի «Բորուսիան» ձեռք բերեց ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին: 19-ամյա նորվեգացին գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024թ. հունիսը: Հոլանդը «Բորուսիային» կմիանա հունվարի 3-ին և հաջորդ օրը կմեկնի Իսպանիա՝ ուսումնամարզական հավաքի: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստ իրենով հետաքրքրված ակումբներից պահանջել է տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ: Հոլանդն իրեն բավական վառ դրսևորեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում՝ 6 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ: Ռմբարկուների մրցավազքում նա երկրորդն է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիից հետո, որը 10 գոլ է խփել:

Նմանատիպ նյութեր