Դորտմունդի «Բորուսիան» ձեռք բերեց հերթական տաղանդին
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց հարձակվող Ուսման Դեմբելեի ձեռք բերման մասին:
Նախկինում ֆրանսիական «Ռենում» հանդես եկող ֆուտբոլիստը գերմանակն ակումբի հետ կնքել է մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր:
Նշենք, որ Դեմբելեն համարվում է Եվրոպայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Թեպետ նրա 19-ամյակը կլրանա այս շաբաթ, սական եվրոպական մի շարք գրանդ ակումբներ նույնպես փորձում էին նրա հետ պայմանագիր կնքել: