Մանչեսթեր Սիթին» 32 մլն եվրոյով ձեռք բերեց բրազիլացի վունդերկինդին
«Պալմեյրասի» բրազիլացի երիտասարդ հարձակվող Գաբրիել Ժեզուսը դարձավ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: 19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի հետ կնքվել է 5-ամյա պայմանագիր: Նորի թիմին Ժեզուսը կմիանա 2017թ. հունվարին:
Ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Սիթին» կվճարի 32 մլն եվրո: Բրազիլիայի ընթացիկ առաջնության 14 խաղում Ժեզուսը դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: