211652_close_icon
views-count4053 դիտում article-date 17:47 29-12-2019

Ռուսաստանում բացահայտել են 3 թոշակառու կանանց կողմից գաղտնի կերպով օղու արտադրությամբ զբաղվելու դեպքը

ՌԴ Չելյաբինսկի մարզի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործը փոխանցել դատարան։ Բանն այն է, որ նույն մարզի 3 բնակչուհիներ, ովքեր թոշակառու են, մեղադրվում են գաղտնի կերպով անորակ ալկոհոլ արտադրելու մեջ, հաղորդում է Ria Novosti-ն։ Հետաքննության վարկածով՝ կասկածյալները Վերխնեուրալսկ քաղաքում չգործող լքված արտադրամասում զբաղվել են օղու արտադրությամբ, սարքավորումներն էլ եղել են հնացած։ 2017 թվականից ի վեր թոշակառուներն արտադրել են ավելի քան 40 հազար շիշ օղի, ինչի վաճառքից ստացվել է 7.1 միլիոնից ավելի ռուբլի եկամուտ։

Նմանատիպ նյութեր