Ռուսաստանում նվազել են օղու արտադրության ծավալները
Վերջին մեկ տարվա տվյալներով Ռուսաստանում օղու արտադրության ծավալները ռեկորդային չափով կրճատվել են:
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների՝ընդհանուր թողարկման ծավալները նվազել են 22,3%-ով: 2014թ-ի ընթացքում արտադրվել է 66.6 միլիոն դեկալիտր օղի: Գործարաններում արտադրական ծավալները կրճատվել են 25%-ով:
Ալկոհոլի շուկաների հետազոտությունների Դաշնային և տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզն ասել է, որ նման տարեկան նվազում և նման ցածր արտադրության ծավալներ արտադրության այս ճյուղը դեռ երբեք չէր գրանցել Ռուսաստանի նորագույն պատմության ընթացքում: