211652_close_icon
views-count11432 դիտում article-date 23:00 28-12-2019

Տոնական Երեւան․ ռուսներն ընտրում են Հայաստանի մայրաքաղաքը. Armradio.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ Aviasales որոնողական համակարգի՝ դեկտեմբերի 30-ը Մոսկվայի օդանավակայաններում ամենածանրաբեռնված օրը կլինի, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Aviasales-ի վերլուծաբանները ուսումնասիրել են դեկտեմբերի 28-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ավիաընկերությունների ամրագրումները: Պարզվել է, որ այս տարվա վերջին երկուշաբթի օրվան բաժին է ընկնում տոմսերի բոլոր գնումների գրեթե մեկ երրորդը: Ուսումնասիրել է 400 երթուղիներով կատարվող թռիչքները: Ըստ որոնողական համակարգի՝ ամանորյա օրերին ռուսների համար ամենատարածված արտասահմանյան ուղղությունների շարքում գլխավորը Հայաստանի մայրաքաղաքն է, հայտնում է Հայաստանի [url=https://hy.armradio.am/2019/12/26/%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a5%d6%82%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b0/?fbclid=IwAR0NcuqowL4Eo5yejem3guvzYOEnLO9XJ1qpHtzfbRvo7PadbSvZuNNGK_M]Հանրային ռադիոն[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր