6731 դիտում
13:46 18-07-2018
Վրացական կողմի մեղքով 2 ժամից ավելի ուշացել են Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները. ՀԿԵ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ հուլիսի 17-ին Վրաստանի սահմանապահ ծառայության ոչ բավարար աշխատանքի պատճառով 2 ժամ 10 րոպեով ուշացել են Ընկերության Երեւան-Բաթումի եւ Բաթումի-Երեւան գնացքները:
«ՀԿԵ աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ՝ արդեն Հայաստանի տարածքում Բաթումի-Երեւան գնացքի ուշացման ժամանակը կրճատվեց 1 ժամով եւ գնացքը Երեւան ժամանեց արդեն 1 ժ 10 ր ուշացումով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը ոչ Ընկերության մեղքով պատճառած անհարմարությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:
Նմանատիպ նյութեր
2279 դիտում
13:19 03-07-2021
Վատ եղանակի պատճառով ուշացել են Հարավկովկասյան երկաթուղու գնացքները
1171 դիտում
13:36 02-06-2020
ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
3170 դիտում
11:48 07-02-2021
Տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները. ՀԿԵ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը