Հայաստանի Մ-15 հավաքականն այցելել է Եռաբլուր
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանի գլխավորությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն։
«Նոր տարին շնորհավորելիս պետք է առաջինը շնորհավորենք Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով պիտի խոնարհվենք մեր եղբայրների պայծառ հիշատակի առջև և «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց:
Խոնարհվում ենք հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհած զինվորների հիշատակի առաջ անուն առ անուն:
Խաղաղութիւն հեռավորաց, խաղաղութիւն մերձավորաց, խաղաղութիւն ամենեցուն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Միրումյանը: