211652_close_icon

Աշխարհի գավաթի միջոցառումից հետո ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականն այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

views-count1633 դիտում article-date 20:47 01-05-2023
Կահիրեի միջազգային մարզադաշտում կազմակերպված առանձին գործիքների Աշխարհի գավաթի միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ինչպես նաև Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչները՝ շուրջ հարյուր հոգի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից։ 

Ելույթից հետո սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականն ամբողջ կազմով հյուրընկալվել է հայկական ՀՄԸՄ-Նուբար և ՀՄԸՄ-Արարատ ակումբներում, որտեղ հայ մարզիկների պատվին կազմակերպվել է ընդունելություն։

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի և եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականը այցելել է նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Նմանատիպ նյութեր