211652_close_icon
views-count11560 դիտում article-date 14:20 21-09-2014

Անկախության 23-րդ տարեդարձին Եռաբլուր էին այցելել Հայաստանի և Արցախի նախագահները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր պանթեոն են ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և բազմաթիվ պետական պաշտոնյաներ: Եռաբլուր էին ժամանել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախից և Սփյուռքից ժամանած մեծ թվով հյուրեր: Հայաստանի նախագահի գլխավորությամբ ծաղիկներ դրվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկի շիրիմներին, որից հետո ծաղկեպսակներ դրվեցին Եռաբլուր պանթեոնում: Եռաբլուր էին այցելել նաև շարքային քաղաքացիներ, արցախյան հերոսամարտում փառապանծ հաղթանակներ տարած հերոս տղաներ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը` Եռաբլուրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+

Նմանատիպ նյութեր