Հայաստանի Մ19 հավաքականն այցելել է Երուսաղեմի հայկական եկեղեցի
Երեկ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այցելել է Երուսաղեմի հայկական եկեղեցի:
Իսկ այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Թել-Ավիվում ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելի իր հասակակիցների հետ:
Հիշեցնենք, որ Իսրայելի Մ19 հավաքականի հետ առաջին հանդիպումն ավարտվել է մեր հավաքականի խոշոր հաշվով պարտությամբ՝ 0:4: