211652_close_icon
views-count8729 դիտում article-date 11:13 26-12-2019

Բոստոնում ցուցահանդեսում ներկայացվել է Ջոն Քենեդիի նամակը Սանտա Կլաուսի մասին․ Associated Press

Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) արվարձանում բացված ցուցադրանքում ներկայացված է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջան հավաստիացնում է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում Խորհրդային Միության կողմից ջրածնային ռումբի փորձարկման պատճառով: Հայտնում է [url=https://apnews.com/059c7f77bcbf5a8a89049505ff94027e]Associated Press[/url] գործակալությունը։ Ցուցահանդեսը, որը նվիրված է ԱՄՆ-ում նշվող Ծննդյան տոներին, բացվել է նախագահական գրադարանում և թանգարանում, որոնք կոչվել են Քենեդիի պատվին: Ցուցադրանքներից մեկն ԱՄՆ-ի 35-րդ նախագահի՝ 1961 թվականի հոկտեմբերի 28-ով թվագրված նամակն է: Այն հասցեագրված է Միչիգանի նահանգի ութամյա բնակչուհի Միշել Ռոհոնին: Դրանից առաջ նա ինքն է նամակ հղել Քենեդիին: Այնտեղ աղջիկն անհանգստություն է հայտնում միջուկային ռումբի փորձարկումների կապակցությամբ, որոնք ԽՍՀՄ-ը պլանավորել էր անցկացնել Նովայա Զեմլյա արշիպելագում: Միշելը վախեցել է, որ դրա պատճառով Սանտա Կլաուսը կարող է զոհվել, և ԱՄՆ-ի նախագահին խնդրել է թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: «Դու չպետք է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար,- պատասխանել է նրան Քենեդին:- Նրա հետ ես երեկ խոսեցի, ամեն ինչ կարգին է: Նա կրկին ուղևորության կմեկնի Ծննդյան տոներին»: Բացի դրանից, ցուցահանդեսում ցուցադրվում են արխիվային լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են Քենեդին և նրա ընտանիքը տոնել Սուրբ Ծնունդը, ինչպես նաև նրանց բացիկների պատճենները:

Նմանատիպ նյութեր