Մեքքայում հրմշտցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի. Associated Press
Մուսուլմաննեի սրբավայր Մեքքայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 2177-ի, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ գործակալության հաշվարկների՝ մահացածների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ կատարվել է դիերի ճանաչում:
Մինչ օրս մի քանի հարյուր ուխտավոր անհայտ կորած է համարվում:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: Իրանի իշխանությունները ողբերգության պատասխանատվությունը դրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա՝ հայտարարելով, որ նրանց անփութության պատճառով է տեղի ունեցել այն: