Հասմիկ Ջալալյանը և Ելենա Առաքելյանը նշանակվել են Շիրակի ու Լոռու մարզերի դատարանների դատավորներ
ՀՀ նախաահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրե, համաձայն որի՝ Հասմիկ Ջալալյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ԲԴԽ-83-Ո-207 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հասմիկ ՋԱԼԱԼՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում։
ՀՀ նախագահւ մեկ այլ հրամանագրով Ելենա Առաքելյանը նշանակվել է Շիրակի ու Լոռու մարզերի դատարանների դատավորներ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-88-Ո-214 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ելենա ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում։