Նախագահի հրամանագրերով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագարերով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անի ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 14-ի ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ջոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, -ասված է հրամանագրում: