211652_close_icon
views-count2726 դիտում article-date 15:06 25-12-2019

Հայաստանի և Արցախի միջև ելքային զանգերի սակագինը կնվազի 25, մուտքայինը՝ 40 տոկոսով

Հայաստանի և Արցախի միջև շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները 2020-ի հունվարից աստիճանաբար կնվազեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Դեռ 2019-ի տարեսկզբին համապատասխան բանակցություններ սկսեցինք շարժական կապի օպերատորների և Արցախի Հանրապետություն համապատասխան հանձնաժողովի հետ: Օգոստոսի 1-ից կիրառվեց պայմանավորվածությունը, որով երկու օպերատորները նվազեցրեցին ռոումինգի սակագները՝ հասցնելով մյուս օպերատորին, արդյունքում ունեցանք 38 դրամ միասնական գին: Այնուհետև սեպտեմբերին ստորագրեցինք հուշագիր, և 2020-ի հունվարի 1-ից 6 ամսվա պարբերականությամբ կնվազեն Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ծառայությունների սակագները: Մասնավորապես ելքային զանգերի սակագներն արդեն հունվարի 1-ից կնվազեն շուրջ 25 տոկոսով, և մինչև 2021 թվականի նվազումը կկազմի 30 տոկոս: Մուտքային զանգերի սակագինը կնվազի շուրջ 40 տոկոսով, և 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ նվազումը կկազմի 45 տոկոս»,-ասաց Բաղրամյանը: Նվազումը լինելու է պարբերական՝ սկսած 2020-ի հունվարից: Տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագինը կնվազի շուրջ 50 տոկոսով, այնուհետև՝ 2021-ի հունվարից 65 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրություններինը (sms)՝ շուրջ 65 տոկոսով, 2021-ի հունվարից՝ 75 տոկոսով:

Նմանատիպ նյութեր