1279 դիտում
11:40 07-08-2019
Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով
Բելառուսը կբարձրացնի ռուսական նավթի տարանցման սակագինը 3,7 տոկոսով: Այդ մասին հայտնում է երկրի պետական նավթաքիմիական ընկերությունը՝ «Բելնեֆտեխիմ»-ը, նշելով, որ համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի հետ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Տարանցման նոր սակագինը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Դրա նպատակն է փոխհատուցել Բելառուսի եկամուտների կորուստները՝ պայմանավորված տարանցվող նավթի ծավալների կրճատմամբ։
Ռուսական չմշակված նավթի որակի հետ կապված խնդիրների ի հայտ գալուց հետո Լեհաստանը, Գերմանիան և Չեխիան ժամանակավորապես կրճատել են դրա ներմուծումը, ինչի արդյունքում Մինսկը վառելիքի տարանցման եկամուտների կորուստներ է ունենում։
Նմանատիպ նյութեր
15646 դիտում
13:46 05-01-2017
Փետրվարի 1-ից Բելառուսը կբարձրացնի իր տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը
3811 դիտում
22:16 12-03-2019
Հայաստանին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է
17424 դիտում
13:36 29-12-2016
Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման շուրջ Վրաստանն-«Գազպրոմ» բանակցություններն ապարդյուն են անցել
Այս բաժնից
1741 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով
1015 դիտում
20:37 21-01-2025
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին
991 դիտում
20:00 21-01-2025
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին