Օգոստոսի 1-ից սպառողների համար հոսանքի սակագինը կնվազի 2.58 դրամով
Այս տարվա օոգոստոսի 1-ից ՀՀ սպառողների համար հոսանքի սակագինը կնվազի 2.58 դրամով՝ դառանալով 46.2 դրամ:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտոնապես տեղեկացրեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ 2015-ին ՀԷՑ-ում ճգնաժամային իրավիճակից առաւ էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ մոտ 7 դրամով :
Հոսանքի սակագնի էժանացման հարցով ՀԾԿՀ նիստը նշանակված է հունիսի 24-ին: