211652_close_icon
views-count417481 դիտում article-date 13:42 25-12-2019

Դաժան ու ողբերգական դեպք Լոռու մարզում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 38 բնակարանում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը: Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո, ակայն նախնական տեղեկություններով՝ պատճառը եղել է շմոլ գազը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: [b]**** 15:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 48-ամյա Յուրա Իսրայելյանը, 47-ամյա Գայանե Ալեքսանյանը, և նրանց երեխաները՝ 17-ամյա Սուրեն Ի.-ն և 15-ամյա Դիաննա Ի.-ն: [/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր