211652_close_icon
views-count120044 դիտում article-date 11:37 16-02-2022

Դաժան ու ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում. որպես անհայտ կորած ամուսինների մոխրացած դիերը հայտնաբերվել են «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 օր առաջ՝ փետրվարի 14-ին, ոստիկանության լրատվական վարչությունը որպես անհայտ կորած ամուսինների մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածել, որ որոնվում են ամուսիններ՝ 72-ամյա Արամայիս Գրիգորյանն ու 65-ամյա Էլմիրա Գալստյանը։ 

Նույն օրը ոստիկանության Կապանի բաժին նյութեր են նախապատրաստվել, իսկ Կապանի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ, Կապան համայնքի Կարմրաքար բնակավայրի մայրուղուց շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող չգործող «Կարմրաքարի» մշակույթի նախկին շենքում հայտնաբերել են վերջիններիս դիերը։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։ 

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշով։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր