211652_close_icon
views-count127621 դիտում article-date 14:21 08-01-2017

Դաժան ու ողբերգական դեպք Մուսալեռում․ բնակարանում հայտնաբերվել է ամուսինների և նրանց երեխայի դին․ ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են կնոջ և տաղամարդու դի, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող անչափահաս աղջիկ, ում մոտ առկա են կենդանության նշաններ։ Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորութամբ։ Ժամանում է նաև դատական բժիշկը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ երեխան հիվանդանոցում նույնպես մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը և 4-ամսեկան Ասյա Բաղդասարյանը։ Ըստ նախնական տեղեկությունների նրանք բնակվում էին նշված բնակարանում վարձակալական հիմունքներով, սակայն բնակվել են Եղվարդ քաղաքում։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր