211652_close_icon
views-count1969 դիտում article-date 14:45 24-12-2019

Մեյվեյզերը վերջին տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկ, երկրորդը՝ Ռոնալդուն է

Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը՝ 2010-2019 թվականների ժամանակաշրջանի համար: Ցանկը գլխավորել է բռնցքամարտի Ֆլոյդ Մեյվեյզերը, որը տասնամյակում վաստակել է 915 մլն դոլար: Երկրորդը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 800 մլն եվրո: Երրորդը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին է՝ 750 մլն եվրո: Թոփ-10 են նաև հետևյալ մարզիկները. 4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 680 մլն 5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 640 մլն 6. Թայգեր Վուդս (գոլֆ) – 615 մլն 7. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 480 մլն 8. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 435 մլն 9. Քևին Դյուրենտ (բասկետբոլ) – 425 մլն 10. Լյուիս Հեմիլթոն («Ֆորմուլա-1») – 400 մլն Թոփ-40-ում միակ կինը ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսն է, որը վաստակել է 215 մլն դոլար:

Նմանատիպ նյութեր