Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ուժեղագույն մարզիկ Ֆարիդ Կասումովին. Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում կայացած Կիոկուշին կարատեի աշխարհի միության (KWU) աշխարհի 3-րդ առաջնության մինչև 60 կգ քաշային կարգում Կիոկուշին Կարատե Դո Ազգային Ֆեդերացիայի, Երևանի Կիոկուշին Ֆեդերացիայի և Կիոկուշին Կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է չեմպիոն:
Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող ուժեղագույն մարզիկ Ֆարիդ Կասումովին:
Ի դեպ, Առուշանյանը (միջազգային սև գոտի, 2-րդ դան) աշխարհում դեռևս միակ մարզիկն է, ով հանդիսանում է այս հեղինակավոր մրցաշարի կրկնակի չեմպիոն:
Առաջնության նախօրեին KWU-ն իր պաշտոնական էջում ներկայացրել է 3-րդ KWUCHAMP-ի ֆավորիտներին:
Ներկայացվել են մարզիկների վիճակագրական տվյալները՝ հաշվարկված վերջին կանխատեսումները, որոնք հիմնված են 2015թ-ից մինչ այսօր կարատեիստների հաջողությունների հիման վրա: Տվյալ քաշային կարգում (20 մասնակից) աշխարհի 2 նախկին առաջնությունների հաղթողներների շարքում էր գործող չեմպիոն Արթուր Առուշանյանը: