211652_close_icon
views-count1569 դիտում article-date 19:08 14-01-2015

Ռոնալդուն ստացավ «Ոսկե գնդակը», սակայն տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը Լահմն է. Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ՖԻՖԱ-ին առաջարկել է մրցանակ սահմանել տասնամյակի լավագույն ֆուտբոլիստին: Գերմանացի մասնագետի կարծիքով այդ կոչմանը արժանի է «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը: ««Ոսկե գնդակի» մրցաբակից բացի ՖԻՖԱ-ն պետք է նաև մրցանակ սահմանի տասնամյակի լավագույն ֆուտբոլիստի համար: Եվ այդ պարագայում պետք է լրջորեն քնարկվի Ֆիլիպ Լահմի թեկնածությունը: Նա հիանալի դրսևորեց իրեն վերջին երեք աշխարհի առաջնությունների ընթացքում: Երկու անգամ հասավ մինչև կիսաեզրափակիչ, իսկ այս տարի գլխավոր տիտղոսը պահեց գլխավերևում: Ինձ համար նա տասնամյակի լավագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Լյովը:

Նմանատիպ նյութեր