Ֆլոյդ Մեյվեյզերը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Ռոնալդուն և Մեսին 3-4-րդն են
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը երկրորդ տարին անընդմեջ գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը՝ տարվա ընթացքում վաստակելով 300 միլիոն դոլար:
Երկրորդը Մեյվեյզերի գլխավոր ախոյան, ֆիլիպինցի Մենի Պակյաոն է՝ 160 մլն դոլար:
Ներկայացնում ենք 10 ամենաբարձր եկամուտ ունեցող մարզիկների ցանկը.
1. Ֆլոյդ Մեյվեյզեր (բռնցքամարտ) – 300 մլն դոլար (285 մլն՝ ըստ պայմանագրի և 15 մլն՝ հովանավորներից)
2. Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 160 մլն (148+12)
3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 79,6 մլն (52,6+27)
4. Լիոնել Մեսի (ֆուտբոլ) – 73,8 մլն (52,6 մլն + 27)
5. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 67 մլն (9+58)
6. ԼեԲրոն Ջեյմս (բասկետբոլ) – 64,8 մլն (20,8+44)
7. Քևին Դյուրենտ (բասկետբոլ) – 54,1 մլն (19,1+35)
8. Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 50,8 մլն (2,8+48)
9. Թայգեր Վուդս (գոլֆ) – 50,6 մլն (0,6+50)
10. Կոբի Բրայանտ (բասկետբոլ) – 49,5 մլն (23,5+26)