211652_close_icon
views-count4459 դիտում article-date 14:22 24-12-2019

Բրիտանիայում փոստատարը հոգնածությունից մահացել Է՝ սուրբծննդյան նամակներ ու նվերներ առաքելու պատճառով

Անգլիայի հարավ - արեւելքի Էսեքսի կոմսությունից փոստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Ծննդյան տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Star-ը: Նշվում Է, որ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ Էր աշխատում փոստային ֆիրմայում: Ծննդյան տոների նախօրեին նամակների եւ ծանրոցների քանակը, որոնք անհրեժեշտ Է ամեն օր տեղ հասցնել, 100-ից աճել Է մինչեւ 240: Այդ ռեժիմով տղամարդն ստիպված Է եղել աշխատել մի քանի շաբաթ: Այդ օրն Էլ փոստատրը գրասենյակ Էր վերադարձել տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ Էլ չանցած նա սրտի նոպա Է ունեցել եւ մահացել: «Դա նրա խնդրն Էր: Նա մի մարդ Էր, որը երբեք չԷր հրաժարվում նորմայից ավելի աշխատանքներից»,- հիշում են Քրաշին ֆիրմայի աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր