Ուկրաինային զենք առաքելու մասին հարցը դեռ պետք է քննարկվի. Լիտվայի վարչապետ
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսը հայտարարել է, որ Ուկրաինային զենք առաքելու մասին հարցը պետք է քննարկվի պաշտպանության հարցերով Պետխորհրդի նիստում:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Բուտկյավիչուսը, մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե Ուկրաինայում Լիտվայի դեսպան Մարիուս Յանուկոնիսը հայտարարել է Կիևին զենք առաքելու Վիլնյուսի պլանների մասին, նշել է, որ հարցը պետք է դիտարկվի պաշտպանության հարցերով Պետխորհրդի նիստում և դեռևս որոշում չկա կայացված: