211652_close_icon
views-count142453 դիտում article-date 11:06 24-12-2019

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են Մասիսում տեղի ունեցած 17-ամյա տղայի դաժան սպանությունը. կասկածյալը նրա հասակակիցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի ու քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել են Մասիսում աղմկահարույց ու դաժան սպանություն կատարող կասկածյալին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները եղել են 2 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ Մասիսին հարակից գյուղերում ու շնորհիվ ճիշտ և օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների, ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել կասկածյալ, Մասիսի քաղաքի բնակիչ, 17-ամյա Սարգիս Գ.-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել ժամը 17:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի ձախակողմյան հատվածին կից ԽՍՀՄ տարիներին կառուցված, սակայն այժմ չգործող գորգագործական ֆաբրիկայի տարածքում: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալ Սարգիս Գ.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/23/1143635/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 23-ին,առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Սնդրեասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզում էին, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։ [b] Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած, կասկածյալ, 17-ամյա Սարգիս Գ.-ն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0322693001577173431708948.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր