23841 դիտում
22:19 23-12-2019
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Nissan-ը հարվածել է УАЗ-ին և դիմել փախուստի. կան վիրավորներ. ոստիկանությունը կարճ ժամանակ անց հայտնաբերել է Nissan-ը՝ եկեղեցու տարածքում թաքցրած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում УАЗ-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքից որոշ ժամանակ անց ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Ուլիխանյանը և տեսուչ Էդգար Հովհաննիսյանը Nissan հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։
Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով Nissan-ը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+