211652_close_icon
views-count59751 դիտում article-date 23:59 20-12-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ժողովրդին հայտնի «Զոդի մոստ»-ի հարևանությամբ բախվել են Opel-ն ու «07»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ-Երասխ ավտոճանապարհի՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 1-ին կմ հատվածում բախվել են Արմաշ գյուղի բնակիչներ՝ 41-ամյա Ռոմեո Թևանյանի վարած Opel Astra մակնիշի 27 ՍՍ 846 համարանիշի և 32-ամյա Գոռ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 66 GP 996 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Արմաշ գյուղի բնակիչ, 56-ամյա Մելանյա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գուոմարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մազմանյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր