211652_close_icon
views-count2305 դիտում article-date 23:19 20-12-2019

«Ուրարտուն» ՀՖՖ նախագահի ընտրություններում սատարելու է Արմեն Մելիքբեկյանին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ուրարտուն» պաշտոնապես հայտարարել է, որ ՀՖՖ նախագահական ընտրություններում աջակցելու է նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին: «Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։ Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,- նշված է «Ուրարտուի» պաշտոնական հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են՝ Խորեն Հովհաննիսյանը, Թովմաս Գրիգորյանը և Արմեն Մելիքբեկյանը: Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Նմանատիպ նյութեր