«Արարատը» ՀՖՖ նախագահի ընտրություններում կպաշտպանի Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը
Երևանի «Արարատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արարատը» դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում պաշտպանելու է Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը»,- ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն 3 թեկնածուներ՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և «Անի» ակումբի նախագահ, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը:
ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին:
Մելիքբեկյանը։