211652_close_icon
views-count7109 դիտում article-date 23:50 19-12-2019

ՀՖՖ-ում չպետք է լինեն Մելիքբեկյանի և Նիկողոսյանի նման բախտախնդիրներ, նրանց պատճառով մեր ֆուտբոլում քաոս է. ՀՖՖ նախագահի պաշտոնին համապատասխանում է Թ. Գրիգորյանը. Ս. Բաղդասարյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես հիմա պայքարի եմ դուրս եկել, որ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի նման բախտախնդիր մարդիկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար մարմնում չլինեն: Կարծում եմ՝ թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը բոլոր պարամետրերով համապատասխանում է ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ունի կառավարման փորձ և կատարած աշխատանք: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/19/baghdasaryan/3168661?fbclid=IwAR3LsrQzqo3ijoKL7cNR08fSqDhc2ChAb_8qEAaG3gZhFtzxerahX6KsQjw]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը: «Ֆեդերացիայի ղեկավար մարմնում չպետք է լինեն Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Ես նրանց անցած ճանապարհը լավ գիտեմ: Գիտեմ՝ ինչ ձևով են հարթել իրենց ճանապարհը, շատ վարպետացել են այս հարցում: Հիմա մարդկանց դեմ հոդվածներ են գրում անանուն և շրջապատ են ձևավորել, որոնք կարող են սուտ տեղեկություններ տարածել՝ հասարակական կարծիք ստեղծելու համար»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Արմեն Մելիքբեկյանը հասարակությանն իր կողմը գրավելու համար առաջ է քաշել այն թեզը, որ «հին ուժերը ուզում են գալ ՀՖՖ, նորից գրավել ֆեդերացիան»: «Թովմաս Գրիգորյանին են կապում, բայց նույն այդ մարդիկ հին ուժերից են: Նույն Արմեն Մելիքբեկյանը, Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ աշխատել են ֆեդերացիայում: Նիկողոսյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը ու նրա դեմ հոդվածներ է գրել, դա նաև Հայրապետյանն է խոստովանում: Այդպիսի բախտախնդիր մարդիկ ուզում են ղեկավարել ֆեդերացիան: Իրենց պատճառով այս մեկ տարվա ընթացքում մեր ֆուտբոլում քաոսային վիճակ է ստեղծվել»,- նշեց մեկնաբանը: Սուրեն Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեդերացիայի կողմից մարզերում կառուցվել է 50 փոքր խաղադաշտ, որից 10-ն արդեն շարքից դուրս են եկել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում կընտրվեն Գործադիր կոմիտեի անդամները, և նրանք էլ կընտրեն ՀՖՖ նախագահ: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը և Արմեն Մելիքբեկյանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/19/baghdasaryan/3168661?fbclid=IwAR3LsrQzqo3ijoKL7cNR08fSqDhc2ChAb_8qEAaG3gZhFtzxerahX6KsQjw]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր